Զինված ուժերն իր քայլն արել է. Վանեցյան
«Պաշտոնապես խոսք եմ տալիս՝ իմ իշխանության գալու պարագայում, չեմ ասում բացարձակ իշխանություն, այլ ինչ որ կարգավիճակով, գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց»,- Ազգային ժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, այժմ լիազորություն չունի՝ աջակցելու այդ հարցում։
«Գործող իշխանությունը պարտված իշխանություն է, չի կարողանում իր պահանջները ներկայացնի մեր հակառակորդ Ադրբեջանին։ Չունի բարոյական իրավունք՝ այդ պահանջները ներկայացնելու համար»,-նշեց Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ հիմա Հայաստանի իշխանություները չեն կարողանում պաշպանել երկրին շահերը. «Ես իշխանության կռիվ չեմ անում: Ի վիճակի եմ իմ անցած ճանապարհով, փորձով օգնել մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելուն: Եթե իշխանության կռիվ անեի, իշխանութունից դուրս չէի գայի՝ լինելով այս իշխանության, դե ֆակտո, երկրորդ մարդը»։
Ա.Վանեցյանն ասաց, որ ՌԴ-ում, այլ երկրներում անձնական կապերի, նաև պետական լծակներն օգտագործելու միջոցով կկարողանա լուծել գերիների հարցերը: Քաղաքական գործչի խոսքով, այս իշխանությունը շատ երկրների հետ հարաբերությունները փչացրել է, մենակ չի կռվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, քանի որ երեկվանից այս իշխանություններին բացառապես պաշտպանում են միայն Թուրքիան ու Ադրբեջանը:
Խոսելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության մասին՝ նա նշեց, որ այն քաղաքական հայտարարություն չէ:
«Քաղաքական հայտարարությունն կլիներ, եթե Զինված ուժերն աջակցություն հայտնեին, օրինակ, Հայրենիքի փրկության շարժմանը կամ շարժման վարչապետի միասնական թեկնածուին: Ռազմական հեղաշրջան փորձ չէր, այլ սթափեցնող, մարդկանց ուշադրությունը ևս մեկ անգամ գրավելու փորձ, ասում են՝ կորցնում ենք մեր հայրենիքը, վտանգված է մեր երկրի ամբողջականությունը:
Եթե Գլխավոր շտաբը փորձի ձերբակալել Փաշինյանին, դա կլինի ռազմական հեղաշրջում կամ ռազմական հեղաշրջման փորձ, որը չի բխում մեր երկրի շահերից: Երկրում ռազմական հեղաշրջումն անթույլարելի է:
Զինված ուժերն իր քայլն արել է, իր հայտարարությունն արել է և, իմ կարծիքով, այսքանով պետք է սահմանափակվի Զինված ուժերը»,- ասաց Ա. Վանեցյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իմ գնահատականներով, ՀՀ-ում բնակչության 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին. Վազգեն Մանուկյան
- ԶՈւ ԳՇ հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որոնք համբերատար տարել է պատերազմի սկզբից.Մանոյան
- Նիկոլը լավ չի հասկանում, երբ բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, այն վերջնական դատավճիռ է. Վազգեն Մանուկյան
- Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
- Ազատության հրապարակում գուշակեցին՝ էլ ո՞վ է դատապարտել ԶՈւ ԳՇ հայտարարությունը
- Ընդդիմությունը հանդարտության կոչ է անելու, բայց լինելու ենք վճառական ու հասնելու ենք մեր հիմնական պահանջին. Վանեցյան
- «Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան