Գլխավոր սադրիչը կրկին ցանկանում էր հայի արյուն թափել Երևանում. Արծվիկ Մինասյան
«Երբ բանակի ղեկավարության հայտարարությունը հրապարակվեց, գործադիր իշխանության ղեկավարը, ոչ ավել, ոչ պակաս, հեղինակազրկելց Հայաստանը, հայոց բանակը, ժողովրդին, հրապարակավ կեղծեց իրավիճակը՝ ասելով, թե իբր ռազմական հեղաշրջման փորձ է»,-Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը և հավելեց, որ դրանից օգտվեցին Թուրքիան և Ադրբեջանը՝ փորձելով իրենց հերթին հեղինակազրկել Հայաստանը:
Ըստ Մինասյանի, Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր բախումներ հրահրել, և եթե չլիներ Ազատության հրապարակում հավաքվածների պատասխանատվության բարձր աստիճանը և հայրենիքի անվտանգության գիտակցումը, ապա բախումներն անխուսափելի էին դառնալու:
«Գլխավոր սադրիչը կրկին ցանկանում էր հայի արյուն թափել Երևանում»,- նկատեց Արծվիկ Մինասյանը:
Նա հայտնեց, որ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ արած իր ուղերձներով ցույց տվեց իր անբարտավանության, անամոթության և անբարոյականության մաստերկլաս, քանի որ ՀՀ ԶՈԻ ԳՇ պետին պաշտոնից ազատման միջնորդություն ներկայացնելուց հետո նրան դիմեց «Օնիկ ջան»-ով:
«Հաստատվել է, որ անհավասար պատերազմ սադրելու, կանխամտածված պատերազմը պարտության տանելու, հայրենիքի զգալի մասը թշնամուն հանձնելու ուղիղ մեղադրանքը հենց Փաշինյանին է ուղղված»,- հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:
Նա նկատեց, որ հայ ժողովուրդը հետևողականորեն հայրենիքի փրկությունն իր համար դարձրել է ապրելակերպ և բողոքը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ չի հասնելու իր հիմնական նպատակին՝ հայրենիքի, պետության, ժողովրդի թիվ մեկ դավաճանի հեռացմանը գործադիր իշխանության իր կառչած աթոռից:
Մինասյանի խոսքով՝ բանակի և քաղաքական ուժերի միջև գաղտնի բանակցություններ չկան, բանակն ընդամենը կանգնել է ժողովրդի կողքին և արձանագրել, որ կառավարության ղեկավարը և կառավարությունն ադեկվատ չեն, ինչը նշանակում է, որ նրանց կայացրած ցանկացած որոշում վնաս է հայոց պետական շահին:
Նա նաև հավելեց, որ ԳՇ հայտարարության մեջ նաև ասվում է, որ որևէ ձևով իշխանությոնը չի կարող ուժ գործադրել ժողովրդի վրա, եթե նման բան լինի, ապա բանակն իր ամբողջ կազմով փաստացի պետք է արձագանքի դրան:
Հարակից հրապարակումներ`
- ԶՈւ ԳՇ հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որոնք համբերատար տարել է պատերազմի սկզբից.Մանոյան
- Նիկոլը լավ չի հասկանում, երբ բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, այն վերջնական դատավճիռ է. Վազգեն Մանուկյան
- ԱԺ դիմաց վրաններում գիշերած քաղաքացիներն օրս սկսում են սուրճ խմելով ու տարածքը մաքրելով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան