Բանակը տեսավ, որ ՀՀ անվտանգությունը խաթարված է հենց այս ապիկար դավաճանի պատճառով. Արսեն Բաբայան
«Երկրի ստեղծված վիճակն աննախադեպ է: Այստեղ չկա քաղաքական խնդիր, կա հայրենիքի փրկության հարց»,-ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը:
Նա նշեց, որ բոլոր մարդիկ, կազմակերպությունները, կառույցները, որոնք պահանջել են այս իշխանությունների հրաժարականը, մեծամասնությունը քաղաքական գործունեությամբ չեն զբաղում, հենց դա էլ ապացուցում է, որ սա հայրենիքի փրկության համար մղվող պայքար է:
Ա. Բաբայանն ասաց, որ Ազգային ժողովը, մասնավորապես «Իմ քայլը» խմբակցությունը, պարտավոր է այսօր վերջնականապես լուծել այս հարցը, որովհետև երբ բանակն է հայտարարություն անում, ինչը Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում աննախադեպ երևույթ է, պարզ մի բան է նշանակում՝ այս մարդիկ չունեն իշխանություն:
Նա վստահ է, որ ինչպես բանակի համբերության բաժակը լցվեց ու հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով Փաշինյանի ու կառավարության հրաժարականը, այնպես էլ մի օր ԱԱԾ-ում, դատախազությունում, ոստիկանությունում ու ՀԾՔ-ում ուսադիր կիրողներն այլևս չեն կարող տանել այս դավաճանական գործողությունները:
Ա. Բաբայանն ասաց, որ Հայաստանում որևէ ռազմական հեղաշրջման փորձ չի արվել, նման փորձ տեսնում է միայն Փաշինյանն ու Թուրքիայի իշխանությունը:
«Թող տեսնեն: Իսկ ի՞նչ է կատարվում, կրկնում եմ՝ սա միայն քաղաքական հարց չէ, բանակը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, բանակը տեսնում է, որ Հայաստանի անվտանգությունն խաթարված է հենց այս ապիկարի դավաճանի պատճառով, բանակը պաշտպանում է Հայաստանի անվտանգությունը:
Բանակը տեսնում է, որ հրամանատար չունի, հրամանատարը երկիրը տարել է ու շարունակում է տանել ամենավատ ճաապարհներով»,- նշեց նա:
Ըստ Ա. Բաբայանի, 2-3 ամիս մի բան են ասում՝ առանց ցնցումների հեռացիր, իրենք ամեն ինչ անում են սահմանադրական ճանապարհով, հորդորում են Փաշինյանին նույնպես սահմանադրական ճանապարհից չշեղվի:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր սադրիչը կրկին ցանկանում էր հայի արյուն թափել Երևանում. Արծվիկ Մինասյան
- Նույնիսկ փորձ չի արվում «սվաղել» այն փաստը, որ այսօր ՀՀ իշխանության ղեկին Թուրքիայի կողմից փայփայվող մեկն է. Սաղաթելյան
- ԶՈւ ԳՇ հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որոնք համբերատար տարել է պատերազմի սկզբից.Մանոյան
- Նիկոլը լավ չի հասկանում, երբ բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, այն վերջնական դատավճիռ է. Վազգեն Մանուկյան
- ԱԺ դիմաց վրաններում գիշերած քաղաքացիներն օրս սկսում են սուրճ խմելով ու տարածքը մաքրելով
- Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլի» պատգամավորներին
- Վրաններ են տեղադրվել, քաղաքացիները կգիշերեն Բաղրամյան պողոտայում՝ մինչև Փաշինյանի հրաժարականը
- Պինդ կանգնում ենք, մինչև ի կատար ածվի մեր պահանջը. Իշխան Սաղաթելյան
- Կմնանք ԱԺ մոտ, թող ինքը գա, թելադրենք, ոնց ինքը պետք է հեռանա. Մանուկյան
- Ազատության հրապարակից երթով շարժվեցին ԱԺ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին