ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահը վայր է դնում լիազորություններն ի աջակցություն բանակի
«Երկրապահ» կամավորական միության Նոր-Նորք տարածքային բաժնի նախագահ Արամ Պողոսյանը վայր է դնում նախագահի լիազորություններն ի աջակցություն բանակի և ազգի։
«ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահ Արամ Պողոսյանը, երեք պատերազմների մասնակից է,Արցախյան երրորդ պատերազմում 40 օր եղել է առաջնագծում, պայքարել հանուն հայրենիքի և ազգի պաշտպանության։ Նոյեմբերի 6-ին վիրավորվել է Շուշիի մարտերում, բայց շարունակել է մնալ Արցախում, Հայաստան է վերադարձել խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո՝ իր երկրապահ ջոկատի հետ միասին։
2005թ.-ից լինելով ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահ միշտ գործել է ի նպաստ հայրենիքի։ Երբեք չքաղաքականացնելով բաժանմունքի գործունեությունը և որպես գաղափարախոսություն ունենալով «Ազգ-բանակ» կարգախոսը, Արամ Պողոսյանը վայր է դնում ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահի լիազորությունները ի աջակցություն բանակի և ազգի»,- նշված է «ԵԿՄ Նոր-Նորք տարածքային բաժնի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԶՈւ ԳՇ հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որոնք համբերատար տարել է պատերազմի սկզբից.Մանոյան
- Մենք կանգնած ենք Հայոց բանակի կողքին․ Քաջարանի ԵԿՄ
- Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
- «Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին