Երթ. «Նիկոլ, Էրդողանից բացի, քեզ մերժում են բոլորը»
Բաղրամյան պողոտայում՝ ԳԱԱ շենքի դիմաց տեղի ունեցած հանարհավաքից հետո երթի մասնակիցներն անցան Պռոշյան փողոցով։ Մինչ այդ Կառավարական առանձնատների մոտ բազմաթիվ ոստիկաններ էին բերվել ու մի քանի շարքով պատ էին կազմել։
Երթի մասնակիցները «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով անցան փողոցով, կարճ կանգ առան կառավարական առանձնատան մոտ։
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանն այստեղ անդրադարձավ «թավիշը վերացնելու» Փաշինյանի հայտարարություններին, ասելով, որ այն վաղուց վերացած է. այն պահից, երբ Հայաստանում քաղաքական հայացքների համար մարդիկ էին ձերբակալվում, կալանավորվում, երբ Փաշինյանն այդ շենքում նստած պատերազմ էր ղեկավարում, դասակին հրամանատրին ասում էր՝ նահանջել, թե հարձակվել։
«Ու հիմա էլ միջազգային կազմակերպությունների, սորոսական իրավապաշտպանների լռության ներքո հայտարարում ես, թե՝ «թավիշը վերացավ»։ Ի՞նչ ես անելու։ Հիմա էլ ԳՇ պետի՞ն ես ձերբակալելու, ո՞ւմ ես սպառնում, Նիկոլ։ Քո միակ գործիքը սպառնելիքն է։
Մենք գիտենք, տեսնում ենք, բայց դրա արդյունքում մնացել ես մենակ, այսօր քեզ մերժում է մեր երկրի միակ հենքը՝ բանակը, քեզ մերժում է մեզ հազարամյակներով հայ պահած եկեղեցին, քեզ մերժում է Հանրապետության նախագահը... Նիկոլ, Էրդողանից բացի, քեզ մերժում են բոլորը, դու նվեր ես Ադրբեջանին, բայց՝ չարիք Հայաստանի համար»,-հեռակա կարգով Փաշինյանին իր խոսքն ուղղեց Հարությունյանը։
Նա նշեց, որ այդ շենքում թաքնվածից ոչ մի ակնկալիք չունեն. Անկախ այն բանից, թե ինչքան մարդ դուրս կգա փողոց, նա ավելացնելու է ոստիկանների թիվը։
«Մեր ակնկալիքն արժանապատիվ քաղաքացիներից է, այն քաղաքացիներով, որոնք ուզում են ապրել Հայաստանում, ուզում են, որ երկիրը երկիր դառնա»,-ասաց ընդդիմադիր գործիչը։
Նրանից հետո ելույթ ունեցավ Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Նիկոլ, սրանից հետո չփորձես Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ասել՝ կգան հետևիցդ։ Հակառակ դեպքում ընենց կգանք հետևիցդ, կմտնես սեղանի տակ ու դուրս չես գա»,-ասաց Սաղաթելյանը՝ անդրադառնոլով երեկ երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացու հասցեին հնչեցրած սպառնալիքին։
Մինչ երթի մասնակիցները քայլում էին, Պռոշյան փողոցի բարձրահարկ շենքերի բնակիչներ իրենց պատշգամբներից ողջունում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին՝ այդպիսով հայտնելով իրենց աջակցությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Նիկո՛լ, այնպես մի արա, որ այս ժողովուրդը գա քո հետևից, եթե գա, էլ քեզ որևէ բունկեր չի փրկելու»
- Զինված ուժերն իր քայլն արել է. Վանեցյան
- «Իշխանությունը ոչ մի պարագայում չի ուզում դուրս գալ այն զուգահեռ Հայաստանից, որտեղ ամեն ինչ լավ է»
- Իմ գնահատականներով, ՀՀ-ում բնակչության 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան