Էդմոն Մարուքյան. Փաշինյանը ստում է թե ժողովրդին, թե միջազգային հանրությանը՝ չի եղել ու չկա զինված հեղաշրջման փորձ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համարում է, որ Հայաստանի իշխանությունները խաբել ու մանիպուլացրել են ժողովրդին ու միջազգային հանրությանը՝ ԶՈՒ ԳՇ գեներալների, գնդապետների, կորպուսների հրամանատարների հայտարարությունը որակելով որպես զինված հեղաշրջման փորձ։
«Միջազգային հանրությանն են նաև ստել ու մանիպուլացրել, որ ստանան աջակցություն միջազգային հանրությունից։ Ուրեմն ռազմական հեղաշրջում նշանակում է, որ զինված ուժերը գնում են ու քաղաքացիական իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, քաղաքացիական իշխանության ներկայացուցիչներին կալանավորում են և զորքեր են հանում փողոցներ։ Հայաստանի Հանրապետությունում անգամ դրա փորձ չի եղել։ Հայաստանի վարչապետը մանիպուլացնում է ԳՇ հայտարարությունը, որպեսզի ի շահ իրեն օգտագործի և փորձի այկս իրավիճակում էլ որոշակի համախոհություն գտնի քաղաքացիների մոտ, ասի՝ տեսեք, զինված ուժերն ուզում են խլել ինձանից իշխանությունը, ես չեմ տալիս, եկեք ինձ պաշտպանեք»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր գործիչը։
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն ասաց՝ պատասխանատու կերպով հայտարարում է, զինված ուժերը հեղաշրջման փորձ չեն արել, քրեորեն հետապնդելի արարք, հատկանիշ գոյություն չունի այդ հայտարարություն։
«Եթե լինեն այլ զարգացումներ, ես կտամ գնահատական։ Ես դեմ եմ զինված հեղաշրջմանը, հիմա էլ պնդում եմ, որ դրա փորձ չի էլ եղել։ Եթե զորքերը, տանկերը հանեին փողոց, լիներ զինված հեղաշրջման փորձ, ես կլինեի հակատակ կողմում»,-նշեց Մարուքյանը։
Նա նաև ունի պատասխան, թե ինչու է եղել նման հայտարարություն ԳՇ կողմից։
«Նման հայտարարություն եղել է, քանի որ վարչապետը գլխատում է առանց այն էլ հարվածի տակ եղած զինված ուժերը։ Զինված ուժերում չեն մնացել ու չկան թալանչի գեներալ, կոռումպացված գեներալներ։ Վարչապետը դուրս է եկել իր կողմից ազգային հերոսի, գեներալի, գնդապետի կոչում տված մարդկանց դեմ։ Եթե նրանք վատն էին, չպետք է տար, եթե լավն են, տվել ես կոչումները, ապա փորձ ես անում գլխատել զինված ուժերը, մարդիկ ասում են՝ մի արա նման բան։ Ամեն ինստիտուտում պետք է լինի մեկը, որ ասի ստոպ։ Մեկ տարի առաջ այս ինստիտուտում (ԱԺ-ում-խմբ.) առաջին ստոպը ես եմ ասել վարչապետին, երբ ասեցի՝ դուք հայտարարեցիք, որ ով չաջակցի հանրաքվեին, դավաճաններ են։ Ես կանգնեցի ու ասեցի՝ ստոպ։ Զինված ուժերում այդ հայտարարություն ստոպ է, ասում են՝ արդեն հասել ես սահմանագծին»,-նշեց նա։
Մարուքյանը հայտարարեց, որ պատրաստ է միջնորդ դառնալ Նիկոլ Փաշինյանի ու զինվորականների հանդիպման համար, ինչպես նաև ընդդիմության ու իշխանության միջև, բայց գտնում է, որ իրավիճակը չի կարող հանգուցալուծվել այն պայմաններում, երբ երկրում չկան ոչ պաշտոնյաներմ ոչ էլ պետական ինստիտուտներ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ Ազգային ժողովը նախագահ չունի. Էդմոն Մարուքյան
- Մի՛ վարկաբեկեք առանց այն էլ հարվածի տակ գտնվող հայկական բանակը. Մարուքյան
- Էդմոն Մարուքյան. Կոչ եմ անում Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան