Իլոն Մասկը մեկ օրում կորցրել էր գրեթե 14 միլիարդ դոլար
Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկման պատճառով ամերիկացի գործարար՝ Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի կարողությունները նվազել է գրեթե 14 միլիարդ դոլարով: Bloomberg-ի տարածա տեղեկությունը փոխանցում է «Գազետա ռու»-ն:
Մասկի կարողությունը գնահատվում է 176 միլիարդ դոլար, նա այժմ զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային սանդղակի երկրորդ հորիզոնականը: Նշվում է, որ փետրվարի 24-ին կայացած աճուրդում Tesla-ի բաժնետոմսերի արժեքի գրեթե 8,06% նվազման արդյունքում ձեռնարկատերը կորցրել է 13,6 միլիարդ դոլար:
Այժմ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակը գլխավորում է Amazon ամերիկյան կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 180 միլիարդ դոլարով:
Մինչ այդ հաղորդվել էր, որ Մասկը բիթքոինի անկումից հետո կորցրել էր 15 միլիարդ դոլար և ամենահարուստ մարդու կարգավիճակը: