Հայաստանի հարցով ԵԽԽՎ զեկուցողները «չափազանց մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով»
«Մենք ծայրաստիճան մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով», - այս մասին ասել են Հայաստանի հարցով ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա) և Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա):
Համազեկուցողները, մասնավորապես, «անընդունելի են համարում զինված ուժերի գլխավոր շտաբի գրասենյակի կողմից երեկ տարածված հայտարարությունը, որով կոչ է արվում ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականը»:
«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և պետական դերակատարներին՝ ամբողջությամբ հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` ստեղծված իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի համար», - ասում են նրանք։
«Հայաստանն իր նորագույն պատմության շատ դժվար փուլ է ապրում և, առավել քան երբևէ, կարիք ունի հանգստության, զսպվածության, իմաստության և բոլոր շահագրգիռ կողմերից ժողովրդավարական սկզբունքներին անսասան աջակցության՝ իր առջև ծառացած քաղաքական ճգնաժամը լուծելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային արձագանքները՝ Միքայել Մինասյանի թարգմանությամբ
- ՄԱԿ․ Խրախուսում ենք թուլացնել լարվածությունը՝ ներառական երկխոսության միջոցով
- ՆԱՏՕ-ն՝ ՀՀ-ում իրավիճակի մասին․ Խուսափել խոսքերից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման
- ԱՄՆ Պետդեպ․ Հայաստանում տեղի ունեցածը «հեղաշրջման փորձ» չէ
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ