
Հաջորդ հանրահավաքը՝ վաղը, ժամը 15։00-ին, ԱԺ շենքի դիմաց
Հայրենիքի փրկության շարժումը տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 27-ին, ժամը՝ 15։00-ին, Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղ կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը։
«Միացե՛ք։ Մեր պայքարն ամեն օր նոր թափ է հավաքում։ Ամեն օր մեր պահանջին են միանում նորանոր քաղաքացիներ, զինվորականներ, մտավորականներ, կազմակերպություններ ու կառույցներ։
Մեր պահանջն այլընտրանք չունի։ Դավաճան ու ապիկար իշխանությունը վաղ թե ուշ կհեռանա, և մենք կփրկենք ու կվերակառուցենք մեր Հայրենիքը»,- ասվում է հայտարարությունում։