ՄՕԿ-ը քննարկումներ կսկսի 2032թ․ ամառային օլիմպիական խաղերի անցկացման նպատակով
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը պատրաստ է բովանդակային երկխոսություն սկսել Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի և այդ երկրի ԱՕԿ-ի ղեկավարների հետ՝ 2032թ․ ամառային օլիմպիական խաղերի անցկացման համար։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Բրիսբենի հայտ-զեկույցը լիովին համապատասխանում է ՄՕԿ-ի «Օլիմպիական օրակարգի» պահանջներին ու առաջարկություններին։
2000թ․ հաջողությամբ անցկացված մարզահանդեսից հետո հասարակությունն աջակցում է նոր նախագծին։
ՄՕԿ-ը բանակցություններից հետո հարցը կներկայացնի գործկոմի անդամներին։
Ի դեպ, հաղթելու դեպքում Ավստրալիան երրորդ անգամ կհուրընկալի օլիմպիական խաղեր: Առաջինն անցկացվել է Մելբուռնում՝ 1956թ., իսկ երկրորդը՝ Սիդնեյում՝ 2000թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները