«Խելագարը պատրաստ է ամեն գնով մարդկանց հանել իրար դեմ և արյունահեղության դրդել ՀՀ քաղաքացիներին»
«Պատկերացրեք՝ ինչ իրավիճակ է, որ ԳՇ-ն նման հայտարարություն արեց»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և բանակին աջակցելու ակցիայի ժամանակ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
Նրա խոսքով, ԳՇ-ի հայտարարությունը պետական դավաճանության մասին բարձաձայն հայտարարություն է, որովհետև եթե գրված տեքստը ապակոդավորվի, կստացվի, որ Նիկոլ Փաշինյանը բառի բուն իմաստով վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգությանը։
«Եվ հուսով եմ, որ այդ հայտարարությանը կհաջորդեն գործողություններ։ Մենք ինչպես տեսանք, խելագարը պատրաստ է ամեն գնով մարդկանց հանել իրար դեմ և արյունահեղության դրդել ՀՀ քաղաքացիներին»,- նշեց նա։
Նա վստահություն հայտնեց, որ քաղաքացիական պատերազմ չի լինելու, կլինեն բախումներ, քանի որ Նիկոլ Փաշինյանը դրան է տանում:
«Նա ամեն ինչ բարդելու է զինվորականության վրա, ասել է՝ սա է եղել մեր հրամանատարությունը: Այսինքն, եթե Օնիկ Գասպարյանը հանկած սխալվեց ու կոտրվեց, մնացած գեներալները ևս գնալու են և հայտնվելու են ծանր վիճակում»,- կարծիք հայտնեց Նարեկ Սամսոնյանը։
Նա նկատեց՝ այն, ինչ այժմ տեղի է ունենում, իրենք երկար ժամանակ նախազգուշացնում էին։ Հասարակական գործչի խոսքով, ընդդիմության և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները միշտ տարբեր բևեռներում են եղել, և ճշմարտությունը միշտ ընդդիմության կողմում է եղել։
«Մենք ասում էինք՝ Արցախը հանձնում է, հանձնեց, ասում էինք՝ պարտվում ենք, պարվեցինք։ Մենք ասում էինք, որ բանակը կեղեքում են, փաստացի այդպես է»,- ասաց նա։
Նարեկ Սամսոնյանը տեղեկացրեց նաև, որ իրենք իրենց պայքարը շարունակելու են մինչև վերջ։
Դիտարկմանը, որ իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե կկրակեն, եթե կառավարական շենքերը գրավելու փորձեր արվել, Նարեկ Սամսոնյանն արձագանքեց՝ ասելով, որ չի վախենում, որովհետև ավելի լավ է չապրել, քան ապրել այս բարոյազրկված և ճգնաժամային երկրում:
«Ինձ համար ավելի նախընտրելի է կրակվելը, քան մնալ և ապրել այն պայմաններում, որով մենք ապրում ենք հիմա»,- նշեց նա։
Միևնույն ժամանակ, Նարեկ Սամսոնյանը հույս հայտնեց, որ իրավապահ համակարգից, ԱԱԾ-ից բարոյական քայլեր կարող են լինել, իսկ ոստիկանությունից պետք է սպասել, որ կամ ամենավերջին պահին կմիանան կամ ընթացքում կքանդվի ոստիկանական համակարգը և ոստիկանապետը միայնակ կմնա։
Հարակից հրապարակումներ`
- «Արայիկ, դավաճան», «Նիկո՛լ դավաճան». արցախցիների ակցիան` Ստեփանակերտում
- Նույնիսկ փորձ չի արվում «սվաղել» այն փաստը, որ այսօր ՀՀ իշխանության ղեկին Թուրքիայի կողմից փայփայվող մեկն է. Սաղաթելյան
- ԶՈւ ԳՇ հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որոնք համբերատար տարել է պատերազմի սկզբից.Մանոյան
- Ադրբեջանցիները՝ Փաշինյանին. Պինդ եղիր Փաշիկ, մենք քեզ հետ ենք
- Չավուշօղլու․ «Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը»
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան