Ջավախքից հատուկ թույլտվությամբ Հայաստան է մեկնել ավելի քան 800 մարդ
Վրաստանի ցամաքային սահմանները քաղաքացիների համար փակ են մնում, սեփական քաղաքացիներին թույլատրվում է միայն մուտք գործել, իսկ օտարերկրացիներին միայն լքել երկիրը: Բացառություն է կատարվում միայն հատուկ դեպքերում, երբ սահմանը հատելու համար հատուկ թույլտվություն է տրվում:
Փետրվարի սկզբից այդ բացառությունները վերաբերում են Ջավախքի բնակիչներին, և նրանց թույլատրվում է մեկնել Հայաստան՝ կրթություն, բուժում ստանալու և աշխատելու նպատակներով:
Jnews-ը գրում է, որ հունվարից ուսանողները, իսկ փետրվարից էլ Ախալքալաքի շրջանի բնակիչները, ովքեր Հայաստան են մեկնում աշխատանքի կամ բուժման նպատակով, գրանցվում են Ախալքալաքի քաղաքապետարանում` բացառության կարգով: Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի, մինչ օրս 810 մարդ կարողացել է օգտվել այդ հնարավորությունից:
Հարակից հրապարակումներ`
- Ջավախքցի ուսանողները մի քանի ժամ չեն կարողացել հատել Նինոծմինդա-Բավրա անցակետը
- Ջավախքից հնարավոր կլինի արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստան
- Ջավախքցի ուսանողները ՀՀ կարող են գալ Սադախլո-Բագրատաշեն սահմանով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան