Ռուս սակրավորները հրադադարի հաստատումից հետո Արցախում վնասազերծել են մոտ 25 հազար պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծող ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատանքը Արցախի տարածքը պայթուցիկ առարկաներից մաքրելու ուղղությամբ:Նման բովանդակությամբ տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Ռուս սակրավորներն ուսումնասիրել են Մարտակերտի մասնավոր տների բակերում, ինչպես նաև բնակավայրի տարածքով անցնող հասարակական մայրուղիներում պայթուցիկ նյութերի առկայությունը:
Ականազերծման և բնակավայրերի ծայրամասերը մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործել են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը ականազերծման աշխատանքների ժամանակ և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպը եղանակային բոլոր պայմաններում:
Հայտնաբերված պայթուցիկ առարկաները հանվել և ոչնչացվել են հատուկ սարքավորված «Բալիձա» պոլիգոնում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել է տեղում՝ ապահովելով պայթեցման գործողությունների համար անհրաժեշտ անվտանգության բոլոր միջոցները:
2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1,506 հա տարածք, 468 կմ ճանապարհ, 1,476 բնակելի շենք, ներառյալ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24,923 պայթուցիկ առարկա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս սակրավորները 400 պայթուցիկ առարկա են վնասազերծել Մարտունիում
- ՌԴ ՊՆ սակրավորները սկսել են ականազերծել Մարտակերտի մատույցները
- Ռուս սակրավորները մաքրել են 6,5 հա տարածք, հայտնաբերել և հեռացրել 787 պայթուցիկ օբյեկտ. ՌԴ ՊՆ
- Սակրավորներն Արցախում մաքրել են գրեթե 440 հա տարածք
- ՌԴ-ն սակրավորներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ
- Արցախում սակրավորները վնասազերծել են 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր, ականանետի ականներ
- Սակրավորներն Ստեփանակերտից «Սմերչ» տեսակի հրթիռները հանել և ոչնչացնելու նպատակով տեղափոխել են անվտանգ վայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան