Սուսաննա Գաբոյանը նվաճել է շախմատի չեմպիոնուհու կոչումը
Ավարտվել է Հայաստանի կանանց շախմատի բարձրագույն խմբի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ ինը տուրում 6,5 միավոր է վաստակել և երկրի չեմպիոնուհու կոչումը նվաճել Սուսաննա Գաբոյանը:
Վեցական միավորով մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթանում է տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության վերջնամասը: Ավարտին մնացել է երկու փուլ: 7,5 միավորով առաջատարը Հովհաննես Գաբուզյանն է, նրան հետևում են Արման Փաշիկյանը (6,5 միավոր) և Սամվել Տեր-Սահակյանը (6 միավոր):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները