Եթե դուք սահմանը բերել հասցրել եք Բաղրամյան պողոտա, բա ես որտե՞ղ լինեմ․ Տեր Աբել քահանա
«Հայր մեր»-ով սկսեց Տեր Աբել քահանա Քարտաշյանն իր ելույթը՝ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ընթացքում։
Աղոքից հետո քահանան հայտնեց իր դիրքորոշումը տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։
«Սիրելի հայեր, այստեղ տեղ գտած պրոցեսները, այս ողջ իրականությունը միայն քաղաքական շարժում չէ։ Սա ժողովրդավարական իրականություն է։ Ամբողջ աշխարհը հետաքրքրված է մեր երկրով։ Ամբողջ աշխարհը դիտում է մեզ»,- ասաց Տեր Աբելը։
Նրա խոսքով՝ այսօր մեր զենքը մեր միասնություն է.
«Աշխարհի գլոբալիստական հաշվարկները զրոյի են վերածվելու, եթե մենք հաղթենք։ Եթե մենք ոտքի ելանք՝ ճշմարիտի և սիրո համար։ Այս պատերազմում ճշմարտության և սիրո դեմ դուրս է եկել սուտը, ապստամբը, որն ուզում է ընկճել Աստծո լույսի զավակներին։ Ձեզ համար թող գաղտնիք չմնա, թե ինչու է աշխարհը հետաքրքրված մեր Ավետյաց երկրով»։
Տեր Աբելը նաև դիմեց քաղաքական բոլոր ուժերին և կոչ արեց ոտքի ելնել, միանալ ժողովրդին։
«Սա քաղաքական շահերի հետապնդում չէ։ Ինձ շատ են հարցնում, Տեր հայր, ինչի՞ ես վեր կացել եկել այստեղ։ Ժողովուրդ, ես սահմանապահ եմ, ծառայում եմ ժողովրդիս և Աստծուն։ Եթե դուք սահմանը բերել հասցրել եք Բաղրամյան պողոտա , բա ես որտե՞ղ լինեմ»,- ասաց Տեր հայրը։
Հարակից հրապարակումներ`
- Վճռական օրերն առջևում են․ Վազգեն Մանուկյան
- Երկիրը գտնվում է ծայրահեղ վիճակում, մեկ քայլ ու կհայտնվենք անդունդում. Վանեցյան
- ԱԺ շենքի դիմաց բեմադրվեց «Չաուշեսկուների գնդակահարությունը» կամ «Մահ դավաճաններին» ներկայացումը
- Նախագահը որևէ ազդակ չի տվել՝ փաստաթուղթը ստորագրելո՞ւ, թե՞՝ հետ ուղարկելու. Վանեցյան