Տիգրան Աբրահամյան. Զինվորականնների համար իրենց պատվից բարձր բան չկա
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը զինծառայողների հավելավճարների բարձրացման հարցը հիշեցնելիս անուղղակի ակնարկում էր, որ իր «լավությունը» չի ընկալվել։
Նույնը վերաբերվում է գեներալի ուսադիրների «շնորհմանը»։
Իրեն թվում է, թե գեներալ-լեյտենանտի կամ գեներալ-գնդապետի կոչումը «ծննդյան նվերի» կամ որ ավելի վատ՝ «անձնական երաշխիք ստանալու» պես մի բան է։
Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, որ մարդիկ ժամանակին զինվորականի մասնագիտություն ընտրելիս առաջնային կերպով սոցիալական երաշխիքներ չէին պահանջում, այդ մարդկանց համար առաջնահերթը գաղափարի մարտիկի իրենց առաքելությունն է։
Եթե դա այդպես չլիներ, ապա զինվորականները տասնամյակներով իրենց բնակավայրերից հեռու չէին ծառայի, ընտանիքներին Մատաղիս, Ջրական (Ջեբրայիլ) կամ Նոյեմբերյան չէին տեղափոխի։
Սոցիալական երաշխիքները կարևոր են, բայց զինվորականնների համար իրենց պատվից բարձր բան չկա»։
Նիկոլ Փաշինյանը զինծառայողների հավելավճարների բարձրացման հարցը հիշեցնելիս անուղղակի ակնարկում էր, որ իր «լավությունը» չի...
Опубликовано Tigran Abrahamyan Пятница, 26 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Ճնշումների, կոմպրոմատների, ձերբակալությունների միջոցով իշխանությունը որևէ խնդիր չի կարող լուծել. Աբրահամյան
- Այս իշխանությունն իր առաջ ունի խնդիր, և դա Հայաստանի և Արցախի անվտանգությունը չէ. Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյանը՝ Արայիկ Հարությունյանին. Չտրվեք Փաշինյանի սադրանքներին
- Տիգրան Աբրահամյան. Ափսոս էր գեներալը, իսկզբանե Փաշինյանի գծած խաղի մեջ չպետք է մտներ