«Հրապարակ». Իշխող թիմում մտադիր են առաջիկա օրերին արտահերթ ընտրությունների հարցը բերել ներկուսակցական օրակարգ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունը երեկ տապալեց ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը՝ չներկայանալով նիստին։ Ընդդիմությունն արտահերթ նիստ էր հրավիրել ռազմական դրությունը վերացնելու նպատակով։
Փոխարենը իշխող թիմում երեկ կրկին ակտուալ էր արտահերթ ընտրությունների թեման. նրանք կարծում են, որ հենց ընտրություններ չանելու պատճառով այսպես սրվեց ներքաղաքական իրավիճակը, ու մտադիր են առաջիկա օրերին հարցը բերել ներկուսակցական օրակարգ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: