Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի երրորդ հանդիպումը՝ վաղը
Մոսկվայում փետրվարի 27-ին տեղի կունենա Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը: Այս մասին գրում է Regnum-ը։
Նշվում է, որ Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը կառավարությունների փոխվարչապետերի մակարդակով Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի երրորդ հանդիպմանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Եռակողմ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ նախատեսվում է անցկացնել փետրվարի 27-ին Մոսկվայում: Այս պահին բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը», -ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նշվում է, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել էր, որ Ադրբեջանը ըմբռնումով կարձագանքի, եթե Երևանը չեղյալ համարի աշխատանքային խմբի հանդիպումը, որը նախատեսված է փետրվարի 27-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախորդ հանդիպումները կայացել են հունվարի 30-ին և փետրվարի 12-ին:
Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման մասին համաձայնությունը կայացվել էր հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով։
Հարակից հրապարակումներ`
- Փոխվարչապետերի որոշմամբ ստեղծվել են երկու փորձագիտական ենթախմբեր
- Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերը հանդիպել են երկրորդ անգամ
- Ինչ են քննարկել երեք երկրների փոխվարչապետերը Մոսկվայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան