Արա Հակոբյան. Սրանք աջակցում են մեր թշնամիներին, համագործակցում են մեր թշնամիների հետ
«ՀՀ ԶՈu գլխավոր շտաբի հայտարարությամբ բանակն ասում է հետևյալը, որ Փաշինյանը, իրեն աջակցող հանցակից խմբի իշխանությունը անհամատեղելի են Հայաստանի անվտանգության հետ, անվտանգության պաշտպանության և պահպանման հետ»,- Փաշինյանի պահանջով Հայրենիքի փրկության շարժման երթի ժամանակ ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:
Նա ընդգծեց՝ իրենք, մեր բանակը չեն կարող պաշտպանել մեր սահմանները, մեր ժողովրդին ու մեր հայրենիքը, քանի սրանք գտնվում են իշխանության ղեկին:
«Սրանք խանգարում են, աջակցում են մեր թշնամիներին, համագործակցում են մեր թշնամիների հետ: Ուրեմն մեր երկրի ապագայի համար անհրաժեշտ է մեկ նախապայման ու պետք է ապահովել այդ նախապայմանը՝ Փաշինյանի և իր հանցակից խմբի հեռացումը»,- ասաց Ա. Հակոբյանը:
Նա դիմեց երթի մասնակիցներին ուղեկցող ոստիկաններին, ԱԱԾ աշխատակիցներին, նաև դատախազության աշխատակիցներին, որ իրենց վրա չվերցնեն թշնամու մեղքը, պատասխանատվությունը, ծառայեն Հայաստանին, ոչ թե Փաշինյանին ու նրա հանցակից խմբին, միանան իրենց ու միասին կառուցեն ապագա Հայաստանը՝ առանց Նիկոլ Փաշինյանի ու իր հանցախմբի:
Հարակից հրապարակումներ`
- Իմ գնահատականներով, ՀՀ-ում բնակչության 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին. Վազգեն Մանուկյան
- ԶՈւ ԳՇ հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որոնք համբերատար տարել է պատերազմի սկզբից.Մանոյան
- Նիկոլը լավ չի հասկանում, երբ բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, այն վերջնական դատավճիռ է. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլի» պատգամավորներին
- Պինդ կանգնում ենք, մինչև ի կատար ածվի մեր պահանջը. Իշխան Սաղաթելյան
- Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
- Ազատության հրապարակում գուշակեցին՝ էլ ո՞վ է դատապարտել ԶՈւ ԳՇ հայտարարությունը
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ