ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Երևանում իրավիճակի մասին․ Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարություն է տարածել Հայաստանում իրավիճակի վերաբերյալ։
«Ես ուշի ուշով հետևում էի վերջին զարգացումներին մեր անդամ պետությունում` Հայաստանում և ես հանգստության, զսպվածության և պատասխանատվության կոչ եմ անում»,-հայտարարել է Բուրիչը:
ԵԽ գլխավոր քարտուղարը նշում է, որ բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է քննարկվեն և լուծվեն խաղաղ ճանապարհով, ներառական բանակցությունների սեղանի շուրջ, որում ներգրավված են հասարակության քաղաքացիական ներկայացուցիչները և համահունչ ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին:
«Եվրոպայի խորհուրդը մնում է Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության տրամադրության տակ` այս առումով օգնություն տրամադրելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ին․ Ու՞ր էիք․․․, դե եթե չկայիք, լռեք ու վերջ
- Հայաստանի հարցով ԵԽԽՎ զեկուցողները «չափազանց մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով»
- ՄԱԿ․ Խրախուսում ենք թուլացնել լարվածությունը՝ ներառական երկխոսության միջոցով
- ՆԱՏՕ-ն՝ ՀՀ-ում իրավիճակի մասին․ Խուսափել խոսքերից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման
- ԱՄՆ Պետդեպ․ Հայաստանում տեղի ունեցածը «հեղաշրջման փորձ» չէ
- ԵԱՀԿ գործող նախագահը՝ Հայաստանում իրավիճակի մասին