Mediaport. Oնիկ Գասպարյանը հրաժարվել է գնալ Փաշինյանի հետ հանդիպման
Թելագրամի Mediaport ալիքը գրում է.
«Կառավարությունից կապ են հաստատել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ՝ հայտնելով, որ Փաշինյանը խնդրում է, որպեսզի նա առավոտյան ժամը 9-ին ներկայանա կառավարություն՝ իր հետ հանդիպման։
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Օնիկ Գասպարյանը մերժել է՝ ասելով. «Իրեն փոխանցեք, որ ես ԳՇ-ում եմ՝ իմ աշխատավայրում, պետք եմ, թող ինքը գա»։
Քիչ առաջ ՀՀ նախագահի գրասենյակից հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
«Երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք»,-նշում են նախագահի աշխատակազմից։
Հարակից հրապարակումներ`
- ԶՈւ ԳՇ հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որոնք համբերատար տարել է պատերազմի սկզբից.Մանոյան
- Արա Զոհրաբյանն իր զորակցությունն է հայտնում ԶՈւ ղեկավարությանը
- Գեղամ Նազարյան. ԶՈւ գլխավոր շտաբի կոչը մեր լույս տղաների պահանջն է
- Չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ. ԶՈւ գլխավոր շտաբ
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին