Արցախում ԱԺ արտահերթ նիստին պատգամավորների մեծ մասը չի ներկայացել
Արցախի ԱԺ-ն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ փետրվարի 25-ին պատգամավորների կողմից խորհրդարան է ներկայացվել պաշտոնական գրություն՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այսօր հրավիրվել է արտահերթ նիստ:
Այն վարում էր ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը: Պատգամավորներից ներկա էին 15, բացակա՝ 18 հոգի: Քվորում չլինելու պատճառով ԱԺ կանոնակարգի համաձայն նիստը հետաձգվեց 4 ժամով:
Ժամը 15:00-ին շարունակված նիստում կրկին քվորում չկար, ներկա էին 12, բացակա՝ 21 պատգամավոր:
Համաձայն «ԱԺ կանոնակարգ»ի 47-րդ հոդվածի 4-րդ կետի՝ նիստը համարվեց չկայացած: Հայտարարվել է, որ օրակարգում տեղ գտած հարցերը նախաձեռնության հեղինակների առաջարկով կքննարկվեն այլ ժամանակահատվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան