Օնիկ Գասպարյանն ու շտաբն իրենց քայլը կատարել են, արդեն հանրությունը պետք է անի հետևություններ. Վահրամ Բաղդասարյան
«Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի երկրի ղեկավարի պաշտոնում, չի կարող որևէ բանակցություն վարել որևէ երկրի, որևէ քաղաքական գործչի հետ, որևէ ֆորմատով: Նրա մեկ ժամ ավելի մնալը լուրջ վտանգ է սպառնում մեր երկրի անվտանգությանը»,-ԱԺ դիմաց լրագորղների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը:
Նա համոզված է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը և գլխավոր շտաբն սկզբունքային են, և չի կարծում, թե նրանք հետքայլ կանեն իրենց որոշումից։
«Դա արդեն լուրջ վտանգ կսպառնա, եթե բանակն անում է հայտարարություն և այդ հայտարարությունը փոխվում է», - ասաց նա՝ հավելելով, որ չի կարծում իշխանություններին կհաջողվի հասնել Օնիկ Գասպարյանի հրաժարականին:
Հարցին՝ ընդդիմության ներկայացուցիչները պատրաստվո՞ւմ են հանդիպում ունենալ Օնիկ Գասպարյանի հետ՝ քննարկելու անելիքները, Վ Բաղդասարյանը պատասխանեց. «Դրա անհրաժեշտությունն առայժմ ես չեմ տեսնում, որովհետև Օնիկ Գասպարյանը և շտաբն իրենց քայլը կատարել են, արդեն հանրությունը պետք է անի հետևություններ։ Եթե կլինի առաջարկություն Օնիկ Գասպարյանի կողմից, մենք պատրաստ ենք հանդիպման»։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր սադրիչը կրկին ցանկանում էր հայի արյուն թափել Երևանում. Արծվիկ Մինասյան
- Նույնիսկ փորձ չի արվում «սվաղել» այն փաստը, որ այսօր ՀՀ իշխանության ղեկին Թուրքիայի կողմից փայփայվող մեկն է. Սաղաթելյան
- ԶՈւ ԳՇ հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որոնք համբերատար տարել է պատերազմի սկզբից.Մանոյան
- Նիկոլը լավ չի հասկանում, երբ բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, այն վերջնական դատավճիռ է. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլի» պատգամավորներին
- Վարչապետի աթոռը դեռևս զբաղեցնող անձն այսօր բացահայտ ձևով նենգափոխել է Վազգեն Մանուկյանի հայտարարությունը
- Կմնանք ԱԺ մոտ, թող ինքը գա, թելադրենք, ոնց ինքը պետք է հեռանա. Մանուկյան
- Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
- Ազատության հրապարակում գուշակեցին՝ էլ ո՞վ է դատապարտել ԶՈւ ԳՇ հայտարարությունը
- «Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան