Իմ գնահատականներով, ՀՀ-ում բնակչության 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին. Վազգեն Մանուկյան
«Նիկոլ Փաշինյանը կարող է ցանկացած մարդու համբերությունից դուրս հանել, հիմա ինքն ուզում է անօրինական ձևով աշխատանքից ազատել ՀՀ ԶՈւ ԳՇ պետին, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով, ինքը չի կարող կանխագուշակել, թե ինչ սրացումներ կարող են առաջանալ Փաշինյանի և Գասպարյանի միջև, բայց Հայաստանում իրավիճակ սրողը միշտ Նիկոլ Փաշինյանն է։
Ըստ վարչապետի միասնական թեկնածուի, ընդդիմության առաջարկով արտահերթ նիստ գումարելը բոյկոտելը մտնում է իշխանությունների այն «պրիոմչիկների» մեջ, որոնք իրենք միշտ գործածում են ԱԺ-ում։
«Եթե ժողովրդի ճնշումը մեծ լինի, նրանք ստիպված կլինեն ընդառաջել»,- նշեց նա։
Վազգեն Մանուկյանի խոսքով, «պլան Ա»-ն (Նիկոլ Փաշինյանի հենարանները կոտրելը, խմբ.) իրեն շատ լավ արդարացնում է, քանի որ չի մնացել ՀՀ-ում ինստիտուտ, որը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հենարանները կոտրվում են, և որևէ «պլան Բ»-ի անհրաժեշտություն կարող է և չառաջանա։
«Մի բան էլ ասեմ, «պլան Բ»-ի նախաձեռնողը դու չես, այլ ժողովուրդը։ Ինչ-որ իրադարձություններից հետո այն բռնկվում է»,- նկատեց նա։
Վազգեն Մանուկյանի գնահատականներով, ՀՀ-ում բնակչության 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին, իսկ այդ մարդկանց մի մասն էլ պահանջում է Փաշինյանի հրաժարականը։
Հարակից հրապարակումներ`
- Իմքայլականնե՛ր, գիտեմ՝ ձեզնից շատերին Նիկոլը շանտաժ է անում, մի՛ վախեցեք նրանից. Զոհրաբյան
- Նիկոլը լավ չի հասկանում, երբ բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, այն վերջնական դատավճիռ է. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլի» պատգամավորներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան