ԱԺ նախագահը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Ողջունելով նորանշանակ դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների խորհրդարանների համագործակցության առավել ակտիվացմանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացումը հատկապես մշակութային և տնտեսական ոլորտներում:
ՀՀ ԱԺ նախագահն իր աջակցությունն է հայտնել դեսպան Իգոր Նազարուկին դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվելիք համատեղ ծրագրերի հարցում՝ համոզմունք հայտնելով, որ դրանով առավել կամրապնդվեն հայ-բելառուսական երկկողմ կապերը:
Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը` զարգացնելու և ամրապնդելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացին, Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին