26.02.2021. Կորոնավիրուսի 283 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3947 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք: Առողջացել է 181 հիվանդ: Մեկ օրում մահացել է 8 մարդ: Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, փետրվարի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171510 դեպք, որոնցից 163165-ն` առողջացած, 3183-ը` մահվան ելքով: Մահվան ևս 813 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 3996 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4349 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 720629 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 25.02.2021. Կորոնավիրուսի 282 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
- 24.02.2021. Կորոնավիրուսի 273 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
- 23.02.2021թ. Համավարակից ի վեր Հայաստանում կորոնավիրուսով 3 977 հիվանդ է մահացել
- 22.02.2021. Կորոնավիրուսի 104 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
- 20.02.2021. Կորոնավիրուսի 223 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է
- 19.02.2021. Կորոնավիրուսի 191 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
- 18.02.2021. Կորոնավիրուսի 223 նոր դեպք է գրանցվել, ևս 2 մարդ մահացել է
- 17.02.2021. Կորոնավիրուսի 206 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան