ԱԳՆ բաժնի պետի պաշտոնակատարը դեսպան է նշանակվել Արգենտինայում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Հովհաննես Վիրաբյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հովհաննես ՎԻՐԱԲՅԱՆԻՆ նշանակել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)»,-ասվում է հրամանագրում:
Հովհաննես Վիրաբյանը 2019-2021թթ․-ներին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի պետի պաշտոնակատարն էր։ Աշխատել է Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար 2015-2019թթ․-ներին (կենսագրական մանրամասները՝ հղմամբ)։
Նշենք, որ նախագահի մեկ այլ հրամանագրով, Էսթերա Մկրտումյանն ազատվել էր Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան