Կրեմլը դեռ չի տեսնում Հայաստանում տեղի ունեցողի պատճառով Ղարաբաղի վերաբերյալ պայմանագրերի խափանման ռիսկեր
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները դեռ չեն ազդում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման վրա, դրանց իրականացումը պետք է շարունակվի: Այս մասին այսօր, Tass-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան տեսնում է այս տարածաշրջանում հրադադարի համաձայնագրի խափանման վտանգ՝ Երևանում ստեղծված իրավիճակի պատճառով:
«Ոչ, դեռևս ամեն ինչ իրականացվում է»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովը նշել է, որ, չնայած Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շատ կարևոր է շարունակել ընթանալ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրականացման ուղիով:
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի համակիրների և ընդդիմադիրների զանգվածային ցույցերը Հայաստանում սկսվեցին հինգշաբթի, այն բանից հետո, երբ զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Փաշինյանը սա համարեց որպես ռազմական հեղաշրջման փորձ և հայտարարեց Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու որոշման մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը, ով, ըստ սահմանադրության, Վարչապետի առաջարկով նշանակում և ազատում է ԳՇ պետին, դեռ չի ստորագրել փաստաթղթերը: