Ալիևը հայտարարել է, որ ՌԴ-ին առաջարկել էր Հայաստանից հետ վերցնել «Իսկանդերները»
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ժամանակին ինքը Ռուսաստանին առաջարկել է Հայաստանից հետ վերադարձնել «Իսկանդեր» համալիրները և դադարեցնել զենքի անվճար տրամադրումը: Տեղեկությունը հրապարակել է «Ինտերֆաքսը»:
«Նույնիսկ այն ժամանակ, երբ այդ հրթիռներն առաքվեցին Հայաստան, ես ասացի, որ դա սխալ քայլ է, որ այդ քայլը չի ծառայում տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը և դա մեզ չի կաշկանդելու»,- հայտարարել է Ալիևն ուրբաթ օրը արտասահմանյան և տեղական լրատվամիջոցների համար կազմակերպած ասուլիսում:
«Պատերազմի ընթացքում մենք ռուսական կողմին առաջարկել ենք հետ վերցնել «Իսկանդերը», և ես դեռ կարծում եմ, որ տարածաշրջանում իրավիճակի նման ողբերգական զարգացումը կանխող միակ ճանապարհն այդ հրթիռների վերադարձն էր և Երևանին զենքի անվճար մատակարարման դադարեցումը»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան