Ալիևը չի բացառում Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքումը, եթե ամեն ինչ իրենց ուզածով ընթանա
Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ և չի բացառում խաղաղության պայմանագրի ստորագրում։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, արտասահմանյան մամուլի լրագրողների հետ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նրա խոսքերով, եթե Երևանը «խարդախություն չանի ու չխաբի», ապա Բաքուն «պատրաստ է ամրացնել կապերը» Հայաստանի հետ:
«Իհարկե, եթե ամեն ինչ ընթանա ճիշտ այնպես, ինչպես մենք մտածում ենք, մենք ինչ-որ փուլում չենք բացառում խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ նոյեմբերի 10-ի փաստացի հայտարարությունը, ըստ էության, հենց խաղաղության պայմանագիր է», - ասել է Ալիևը:
Նշենք նաև, որ Ալիևը «Հայաստանին և հայ ժողովրդին էլ խորհուրդ է տվել» ավելի քիչ խոսել Ղարաբաղի կարգավիճակի մասին, դատարկ հույսեր չկառուցել ու որ այս հարցը օրակարգից դուրս պետք է գա»։
Հայաստանի հետ «խաղաղության» պատրաստ Ալիևը նաև հայ ռազմագերիներին անվանում է դիվերսանտներ․ «Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին, իսկ մնացածը
դիվերսանտներ են»:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը հայտարարել է՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը օրակարգից դուրս պետք է գա, ռազմագերիներն էլ՝ «դիվերսանտներ են»
- Ալիևը հայտարարել է՝ Բաքուն թույլ չի տա, որ Երևանը իրեն սպառնա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան