
«Իշխանությունը ոչ մի պարագայում չի ուզում դուրս գալ այն զուգահեռ Հայաստանից, որտեղ ամեն ինչ լավ է»
«Տեղեկացնեմ, որ երեկ և այսօր իշխանությունը բոյկոտել է ԱԺ խորհրդի նիստերը, և մենք չենք կարողացել քննարկել ընդդիմության առաջարկած՝ ռազմական դրությունը հանելու մասին հարցը»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Նրա խոսքով, իրենք ամեն ինչ անում են, որ սրացումներ չլինեն, սակայն իշխանությունը փաստացի հրաժարվում է գործել սահմանադրության շրջանակներում։
«Սա ակնհայտ ցույց է տալիս, որ իշխանությունը ոչ մի պարագայում պատրաստ չէ և չի ուզում դուրս գալ այն կաղապարներից, այն զուգահեռ Հայաստանից, որտեղ ամեն ինչ լավ է։ Իշխանությունը չի ուզում առերեսվել իրականությանը»,- նշեց նա։
Արտահերթ նիստը նախաձեռնել էին խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, իսկ իշխանությունն ուղղակի տապալեց այն։
«Այդ քայլերը ցույց են տալիս իշխանության իրական թե՛ լեգիտիմություն, թե՛ նպատակները»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը ադեկվատությունից դուրս է ընկել. Արման Աբովյան
- ՀՀ Ազգային ժողովը նախագահ չունի. Էդմոն Մարուքյան
- ԱԺ դիմաց վրաններում գիշերած քաղաքացիներն օրս սկսում են սուրճ խմելով ու տարածքը մաքրելով
- Իշխանությունը հոգեվարքի մեջ է. Միքայել Մելքումյան