Նույնիսկ փորձ չի արվում «սվաղել» այն փաստը, որ այսօր ՀՀ իշխանության ղեկին Թուրքիայի կողմից փայփայվող մեկն է. Սաղաթելյան
«Ակնհայտ է, և անգամ փորձ չի արվում թաքցնել այն փաստը, որ ՀՀ-ի իշխանության ղեկին է գտնվում Թուրքիայի կողմից հովանավորյալ, իրենց կողմից փայփայվող և իրենց չափազանց հարմար մեկը, որն աստիճանաբար իրականացնում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի դարավոր երազանքը»,- Բաղրամյան պողոտայում անցկացվող նստացույցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը:
Նրա խոսքով, երեկ Թուրքիան 3 անգամ տարբեր կոչերով հանդես է եկել՝ ի աջակցություն ՀՀ գործող իշխանությունների։ Դրանցից առաջինը Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն էր, երկրորդը՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակինը, և երրորդը՝ Թուրքիայի քաղաքացի, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանինը։
Ըստ նրա, այժմ նույնիսկ փորձ չի արվում թաքցնել ու «սվաղել» այն փաստը, որ այսօր ՀՀ իշխանության ղեկին է գտնվում Թուրքիայի կողմից փայփայվող ու իրենց չափազանց հարմար մեկը։
Ադրադարձավ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի այն հայտարարությանը, որ հեղաշրջման պետք չէ գնալ՝ Արման Սաղաթելյանը նշեց. «Կարո ջան, հանգիստ ապրիր ու հորդորներ մի՛ հղիր Հայաստանում բնակվողներին, զբաղվի՛ր քո երկրի հարցրերով, քանի որ, ըստ այդ հռետորաբանության, դու շարունակում ես լինել քո երկրի քաղաքացին, իսկ այս երկրում բավականաչափ մարդիկ կան, որոնք շարունակում են պնդել, որ մեր երկրի ու ձեր երկրի շահերը նույնը չեն, չնայած իշխանության մեջ այդպիսիքները շատ են, բայց ազգի մեջ այդպիսինները շատ չեն»:
Սաղաթելյանը նշեց նաև, որ այս իշխանության ցանկացած քայլ վտանգավոր է և նրա կողմից երեկվա հրատապ հավաքվելու կոչը, քայլերթ կազմակերպելը սադրանք էր, որովհետև ԳՇ-ի հայտարարությունը որևէ գործողություն չէր, հեղաշրջում չէր:
«Դա ծանրակշիռ կոչ էր քաղաքական լուծումների գնալու, որովետև այսպես շարունակել չի կարելի: Անշուշտ, այդ նույն ամբոխավարությանն անդրադառնալը ոչ այլ ինչ է, քան սադրանք, որի պատասխանատուն այս կապիտուլյանտ իշխանություններն են»:
Ինչ վերաբերում է ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատանքից ազատման հրամանին, որը պետք է ստորագրվի նախագահի կողմից, ապա Արման Սաղաթելյանն ասաց, որ նախագահը մեկ կա, մեկ չկա և նրա վարքագիծն անհասկանալի է, և մեկնաբանել հնարավոր չէ, քանի որ նախագահի քայլերը հիմնականում լինում են շահեկան դիրքում հայտնվելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ԶՈւ ԳՇ հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որոնք համբերատար տարել է պատերազմի սկզբից.Մանոյան
- Վրաններ են տեղադրվել, քաղաքացիները կգիշերեն Բաղրամյան պողոտայում՝ մինչև Փաշինյանի հրաժարականը
- Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
- Ազատության հրապարակում գուշակեցին՝ էլ ո՞վ է դատապարտել ԶՈւ ԳՇ հայտարարությունը
- Չավուշօղլու․ «Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան