ժամը 15:40-ին նախագահ Արմեն Սարգսյանը կընդունի ընդդիմության պատվիրակությանը
«Երեկ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը սպառնալիք էր հնչեցրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հասցեին, որ՝ եթե չստորագրի Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու միջնորդությունը, ապա դա կդիտվի, որ նախագահը ևս հեղաշրջաման մասնակից է»,- ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը:
Վերջինս հիշեցրեց, որ հեղաշրջման փորձի մասին խոսել է միայն Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և Էրդողանի մամուլի քարտուղարը:
Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ երեկոյան արդեն Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը պատասխանել էր ՀՀ նախագահի աշխատակազմը՝ հայտարարելով, որ այդ տոնով որևէ մեկը իրավունք չունի նախագահի հետ խոսել:
Մանուկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ բոլոր օրենքները իր համար են գրված:
Նկատելով, որ դեռ օդում կախված է Նիոկ Փաշինյանի՝ վայրկյանի ազդեցության տակ ԳՇ պետին պաշտոնից ազատելու ոչ ադեկվատ միջնորդությունը և հարցականի տակ է նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը՝ ՀՅԴ անդամը հայտարարեց, որ նստավայրի դիմաց հավաքված քաղաքացիները դիմել են հանրապետության նախագահին՝ իրենց պատվիրակության հետ հանդիպման առաջարկով:
Նրա խոսքով՝ պատվիրակությունը նախագահին է փոխանցելու իրենց մտահոգությունները և դիրքորոշումը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան հավաքավածներին տեղեկացրեց, որ իրենց է մոտեցել Արմեն Սարգսյանի ներկայացուցիչը և հայտնել, որ ժամը 15:40 նախագահ կընդունի պատվիրակությանը:
Հարակից հրապարակումներ`
- Իմ գնահատականներով, ՀՀ-ում բնակչության 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին. Վազգեն Մանուկյան
- Գլխավոր սադրիչը կրկին ցանկանում էր հայի արյուն թափել Երևանում. Արծվիկ Մինասյան
- Նիկոլը լավ չի հասկանում, երբ բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, այն վերջնական դատավճիռ է. Վազգեն Մանուկյան
- Կիրո Մանոյան. Ռազմավարություն չունենալը վտանգավոր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան