Արցախի և Հայաստանի ԱԳ նախարարները քննարկել են մարդասիրական խնդիրներն ու ռազմագերիների հարցերը
Փետրվարի 25-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։
Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և դրա շուրջ ընթացող գործընթացներին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին։
Նախարարները քննարկել են մարդասիրական ոլորտի խնդիրներ։ Երկուստեք ընդգծվել է ադրբեջանական կողմում պահվող բոլոր ռազմագերիների և պատանդների՝ հնարավորինս արագ հայրենադարձման անհրաժեշտությունը՝ այս առումով անթույլատրելի համարելով գործընթացը խոչընդոտող ցանկացած քայլեր։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը չի բացառում Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքումը, եթե ամեն ինչ իրենց ուզածով ընթանա
- Ալիևը հայտարարել է՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը օրակարգից դուրս պետք է գա, ռազմագերիներն էլ՝ «դիվերսանտներ են»