«Օնիկ Գասպարանն ու զինվորականները հանդես գալով հայտարարությամբ՝ նկատի են ունենում, որ պատասխանատու են ՀՀ ողջ անվտանգության համար»
«Մեր գործողություննեը բազմազան են, տարբեր են: Շարունակվելու են մեր գործողություններն առանց որևէ նահանջի, որևէ դադարի»,- Աժ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը:
Նա նշեց, որ Հայրենիքի փրկության շարժման ժամը 13:00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ առաջիկա օրերի քայլերի մասին կհայտարարվի:
Գեղամ Մանուկյանն ընդգծեց՝ իշխանության հետ որևէ երկխոսության ժամկետները սպառված են, կա խոսելու մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռանալը:
Հարցին՝ երեկվա հայտարարություններից հետո ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպում ունեցե՞լ է Հայրենիքի փրկության շարժումը, Գ. Մանուկյանը պատասխանեց. «Օնիկ Գասպարյանը զինվորական է, նա ու բանակի ողջ հրամանատարական կազմը հանդես են եկել հայտարարությամբ, բայց նրանք քաղաքականությանը չեն խառնվում:
Նրանք արտահայտել են Հայաստանի Զինված ուժերի դիրքորոշումը, որը պայմանավորված է երկրի ամբողջականությամբ, անվտանգությամբ, հանրային համերաշխությամբ: Օնիկ Գասպարանն ու մյուս հրամանատարները, զինվորականները, երբ հանդես են գալիս հայտարարությամբ, նաև ի նկատի են ունենում, որ իրենք պատասխանատու են ողջ Հայաստանի անվտանգության համար, հենց այսօր տեղի ունեցվող զորակոչի համար, որովհետև այս իշխանության հրահրած ատելության մթնոլորտն ազդում է ամեն ինչի վրա»:
Հարակից հրապարակումներ`
- Այս դավադիր ապիկարը հետևողականորեն իրականացնում է իր քայլերը. Խաչիկ Գալստյան
- Բանակը տեսավ, որ ՀՀ անվտանգությունը խաթարված է հենց այս ապիկար դավաճանի պատճառով. Արսեն Բաբայան
- Գլխավոր սադրիչը կրկին ցանկանում էր հայի արյուն թափել Երևանում. Արծվիկ Մինասյան
- Հայրենիքի փրկության շարժում. Ժամը 13։00-ին Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք
- ԶՈւ ԳՇ հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որոնք համբերատար տարել է պատերազմի սկզբից.Մանոյան
- Նիկոլը լավ չի հասկանում, երբ բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, այն վերջնական դատավճիռ է. Վազգեն Մանուկյան
- ԱԺ դիմաց վրաններում գիշերած քաղաքացիներն օրս սկսում են սուրճ խմելով ու տարածքը մաքրելով
- Վրաններ են տեղադրվել, քաղաքացիները կգիշերեն Բաղրամյան պողոտայում՝ մինչև Փաշինյանի հրաժարականը
- Կմնանք ԱԺ մոտ, թող ինքը գա, թելադրենք, ոնց ինքը պետք է հեռանա. Մանուկյան
- Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
- Ազատության հրապարակից երթով շարժվեցին ԱԺ
- Ազատության հրապարակում գուշակեցին՝ էլ ո՞վ է դատապարտել ԶՈւ ԳՇ հայտարարությունը
- «Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ