Էրդողան․ Այս պահին Հայաստանում հեղաշրջման փորձ է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Դեպքերը որակելով որպես «հեղաշրջման փորձ»՝ Թուրքիայի նախագահն ասել է.
«Այս պահին Հայաստանում հեղաշրջման փորձ է... Գիտեք, որ մենք դեմ ենք հեղաշրջման բոլոր տեսակներին: Պետք է բացեիբաց ասեմ, որ անընդունելի է, զինվորականների միջամտությամբ հեղաշրջման աղմուկ-աղաղակ բարձրացնելը: Եթե իշխանություն փոփոխության լինի, ապա դա պետք է Հայաստանի ժողովուրդն անի: Առանց այդ էլ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ժողովուրդն ինքը կարող է տապալել Փաշինյանին: Սակայն երբ հարցը հասնում է հեղաշրջմանը, ապա դրա վերաբերյալ մեր կարծիքը տարբեր է»:
Ermenihaber-ի հաղորդմամբ, Էրդողանից առաջ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել էր Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, Իբրահիմ Քալընը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը, Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը։
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյան. Փաշինյանը ստում է թե ժողովրդին, թե միջազգային հանրությանը՝ չի եղել ու չկա զինված հեղաշրջման փորձ
- Ռազմական էլիտայի հայտարարության մեջ չկա հեղաշրջման նշույլ անգամ․ Վիգեն Սարգսյան
- Չավուշօղլու․ «Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը»
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան