Նախագահի հետ հանդիպումից հետո արդյունքների մասին ձեզ կզեկուցենք. Սաղաթելյան
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր 15։40-ին կհանդիպի «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին։ Այս մասին Բաղրամյան պողոտայում՝ նախագահի նստավայրի դիմաց, հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Նախագահի ներկայացուցիչը հայտնեց, որ 15։40-ին նախագահը կընդունի մեր պատվիրակությանը։ Այս պահին նախագահը զբաղված է, հանդիպմանը է: Մեր պատվիրակությունը կհանդիպի նախագահի հետ, այնուհետև Բաղրամյանի հրապարակում արդյունքների մասին ձեզ կզեկուցենք»,- ասաց նա, երբ երթով հասել էին նախագահական նստավայրի մոտ:
Հայրենիքի փրկության շարժման պահանջում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը։
«Պահանջում են՝ նախագահն օրենքի շրջանակներում առարակություն ներկայացնի, քանի որ այդ առաջարկությունը հակասահմանադրական է ու ներկայացնի Սահմանադրական դատարան: Այս պահին մեր գլխավոր պահանջը դա է»,- ասաց Ի. Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Օնիկ Գասպարանն ու զինվորականները հանդես գալով հայտարարությամբ՝ նկատի են ունենում, որ պատասխանատու են ՀՀ ողջ անվտանգության համար»
- Օնիկ Գասպարյանն ու շտաբն իրենց քայլը կատարել են, արդեն հանրությունը պետք է անի հետևություններ. Վահրամ Բաղդասարյան
- ԶՈւ ԳՇ հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որոնք համբերատար տարել է պատերազմի սկզբից.Մանոյան
- Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը. «Mediaport»
- Ազատության հրապարակում գուշակեցին՝ էլ ո՞վ է դատապարտել ԶՈւ ԳՇ հայտարարությունը
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
- ՀՀ նախագահը ստացել է, բայց դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշումը
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան