ՄԱԿ․ Խրախուսում ենք թուլացնել լարվածությունը՝ ներառական երկխոսության միջոցով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ամենօրյա բրիֆինգի ժամանակ անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին։
«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ շատ է մտահոգում: Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը հանգստություն պահպանեն: Մենք խրախուսում ենք զսպվածություն ցուցաբերել, ինչպես նաև լուծել քաղաքական տարաձայնությունները և թուլացնել լարվածությունները ներառական երկխոսության միջոցով: Եվ այդ ամենը պետք է կատարվի Սահմանադրության և ժողովրդավարական կարգի հանդեպ լիակատար հարգանքով»,-ասել է Դյուժարիկը։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ն՝ ՀՀ-ում իրավիճակի մասին․ Խուսափել խոսքերից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման
- ԱՄՆ Պետդեպ․ Հայաստանում տեղի ունեցածը «հեղաշրջման փորձ» չէ
- ԵԱՀԿ գործող նախագահը՝ Հայաստանում իրավիճակի մասին
- Լավրովը Արա Այվազյանի հետ խոսել է Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին
- Կրեմլ․ Մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ