ՆԱՏՕ-ն՝ ՀՀ-ում իրավիճակի մասին․ Խուսափել խոսքերից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման
Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին մեր գործընկեր երկրում՝ Հայաստանում: Այս մասին թվիթերում գրել է ՆԱՏՕ-ի մամլո խոսնալ Օանա Լանգեսկուն։
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը կարևոր է համարում խուսափել խոսքերից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման:
«Ցանկացած քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով և համապատասխանեն Հայաստանի սահմանադրությանը»,-գրել է Լանգեսկուն:
We are closely monitoring developments in our partner country #Armenia. It’s important to avoid words or actions that could lead to further escalation. Any political differences should be resolved peacefully & democratically and in line with Armenia’s constitution.
— Oana Lungescu (@NATOpress) February 25, 2021