Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան զրույցին հաջորդած կողմերի հաղորդագրությունների տարբերությունների մասին
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա զրույցի ժամանակ կողմ է արտահայտվել այս երկրում իրավիճակի կարգավորմանը օրենքի շրջանակներում»,- այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եթե դուք ուշադիր նայել եք մեր կողմից հրապարակված տեքստը, ապա, հավանաբար, հնարավորություն եք ունեցել այնտեղ կարդալու այն արտահայտությունը, որ Ռուսաստանի նախագահն այնտեղ արտահայտվել է հօգուտ խնդրի լուծման՝ օրենքի շրջանակներում: Դա շատ կարևոր է: Մենք բավականին ամբողջական ձևակերպում տվեցինք, որը շատ տեղեկատվական է», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից հետո ռուսական և հայկական կողմերի հաղորդագրությունների մեջ առկա ձևակերպումների անհամապատասխանությունը։
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, թե «Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ», այնինչ Կրեմլի հաղորդագրության մեջ նման ձևակերպում չկա, այլ ասվում է, որ «Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի պահպանմանը և օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան