Ուրեմն «վերջ թավիշին»՝ նշանակում է արյու՞ն ես թափելու՞, ընկե՛ր կապիտուլյանտ.Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ի՞նչ է նշանակում «վերջ թավիշին»։ Ո՞վ կարող է բացատրել։ «Թավշյա հեղափողության» հականիշը «արյունոտ հեղափոխությունն է»։ Ուրեմն «վերջ թավիշին»՝ նշանակում է արյու՞ն ես թափելու՞, ընկե՛ր կապիտուլյանտ, հա՞:
Թե՞ «վերջ թավիշին» նշանակում է՝ սկսելու եք ձեր քաղաքական ընդդիմախոսներին համատարած ձերբակալել։ Դա է՞ նշանակում։ Նախ, քաղաքական իշխանությունն է՞ որոշում՝ ու՞մ նկատմամբ գործ հարուցել, ում բռնել կամ դատել։ Հա՞: Եթե՝ հա, ուրեմն դուք հանցագործ եք։ Երկրորդն էլ, եթե որևէ մեկին պատասխանատվության կանչելու հիմք ունեք, ինչու՞ չէիք կանչում։ Ուրեմն էլի՛ դուք հանցագործ եք, որովհետև հանցագործություն եք պարտակել։
Ուրեմն ի՞նչ է նշանակում «վերջ թավիշին»։ Դա, առհասարակ, ժողովրդավարական արժեքներ դավանողի խոսք է՞, հը՞, Կարօ Փայլան: Ի՞նչ կասես, գիգա՛նտ ժողովրդավարության»։
Հարակից հրապարակումներ`
- Ով հավես ունի՝ քննադատում ու հայհոյում է գերագույն ստահակին․ Ռուբեն Մելիքյան
- Մեծ հույս ունեմ, որ հաջողվելու է ձերբազատվել ազգադավ իշխանություններից. Ռուբեն Մելիքյան