Զիջելու դեռ շատ բան կա, և դրա համար էլ շանտաժով պահում են ռազմագերիների հարցը. Սուրեն Սարսգյան
«ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարության շուրջ Թուրքիայի դիրքորոշումը մեզ համար շատ տրամաբանական է, քանի որ այդ դիրքորոշման հասցեատերը միայն ՀՀ-ն չէր, միաժամանակ նաև ՌԴ-ն էր։ Ամերիկյան հայտարարությունն էր միայն կոչ էր, որ զինուժը քաղաքական զսպվածություն ցուցաբերի ու չգնա ռազմական հեղաշրջման»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նրա խոսքով, վերջին շրջանում, նաև պատերազմից առաջ ՀՀ իշխանությունները Թուրքիայի վերաբերյալ կոշտ գնահատականներ չէին տալիս, չէին պատասխանում Ադրբեջանի նախագահի հոխորտանքներին, ինչն էլ տպավորություն էր ստեղծում, որ ՀՀ իշխանությունները ինչ-որ առումով վախվորած են։
«Սովորաբար բոլոր պատասխաներն էլ տրվում էին ԱԳՆ խոսնակի մակարդակով...։ Այդ պատճառով և ոչ միայն այժմ մեր արտաքին քաղաքականությունն ամենալճացված մակարդակում է, այն երբեք այսքան անպատիվ չի եղել։ Դա մեր բոլորի պարտությունն է, քանի որ չենք կարողանում ադեկվատ քայլերով առաջ գնալ արտաքին ճակատում»,- ասաց նա։
Ըստ քաղաքագետի, ներքին քաղաքականությունն արտաքինի շարունակությունն է, և դրանք, ըստ էության փոխկապակցված են։
«Օրինակ, ռազմագերիների մասով Ալիևը շանտաժ է անում ՀՀ իշխանություններին։ Նա ինչ-որ բան ունի ստանալու։ Շանտաժի միջոցներից մյուսն էլ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունն ու ռազմախաղերն են, որ տեղի են ունենում։ Սա յուրահատուկ ճնշում է ՀՀ իշխանությունների վրա՝ ինչ-որ բան ստանալու նպատակով։ Ակնհայտ է, որ դա ուղղակի չի արվում։
Այս շանտաժների արդյոնքում Նիկոլ Փաշինյանի կողմից զիջումները կարող են լինել տարածքային, քաղաքական, ցեղասպանության ճանաչման գաղափարից հրաժարման առնչությամբ։ Զիջելու դեռ շատ բան կա, և դրա համար էլ շանտաժով պահում են ռազմագերիների հարցը»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԶՈւ ԳՇ հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որոնք համբերատար տարել է պատերազմի սկզբից.Մանոյան
- Չավուշօղլու․ «Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը»
- Սուրեն Սարգսյան. Իսրայելում ունենք դեսպան, ում նկատմամբ իր իսկ երկրում գործ կա հարուցված
- Սուրեն Սարգսյան. Չի բացառվում ԱՄՆ կողմից սանկցիաներ Հայաստանի նկատմամբ