«Արայիկ, դավաճան», «Նիկո՛լ դավաճան». արցախցիների ակցիան` Ստեփանակերտում
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են իրականացվում։ Արցախում «Նիկոլ դավաճան» վանկարկումների կողքին հնչում են նաև «Արայիկ դավաճան» վանկարկումները։
Քաղաքացիները Ստեփանակերտում անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ ցույց տալով իրենց աջակցությունը ՀՀ Զինված ուժերին։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունից հետո, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա Կառավարությունը պետք է հրաժարական տան, սկսվել են լայնամասշտաբ բողոքի ակցիաներ։ Քաղաքացիները անհնազանդության կոչերով պահանջում են, որպեսզի հայրենիքը «դավաճանած» ղեկավարը հրաժարական տա։ Ակցիայի մասնակիցները գիշերել են Բաղրամյան պողոտայում։
ՀՀ-ում կատարվող իրադարձություններին արձագանքել է նաև Արցախը։ ԱՀ երեք կուսակցություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ՀՀ ԶՈւ ԳՇ-ին և ՊՆ-ին։
Նշենք, որ Ստեփանակերտում այսօր ևս սպասվում են անհնազանդության ակցիաներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան