«Հրապարակ». Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երևանի օդային տարածքում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, կեսօրից հետո Երևանի օդում ինքնաթիռներ երևացին։ Մարդկանց թվաց, թե նորից Նիկոլ Փաշինյանն է ինքնաթիռները բարձրացրել, որ վախի ու տագնապի մթնոլորտ ստեղծի երկրում։ Սակայն քիչ անց այդ ինքնաթիռները պտտվեցին Ազատության հրապարակի վրայով և թևերն օդում շարժեցին՝ ավիացիայում սա ողջունելու նշանն է։
Պարզվեց, քանի որ զինուժի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները միացել են ԳՇ հայտարարությանը և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ու նրանց թվում է նաև ԶՈՒ ավիացիայի պետը, ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երևանի օդային տարածքում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: