ԱՄՆ երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ՌԴ տարածք.Բայդեն
Վաշինգտոնը հետագայում էլ կփորձի պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին Ուկրաինայի տարածքում ագրեսիվ գործողությունների համար: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքը փոխանցմում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք կշարունակենք աշխատել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ Ուկրաինայում բռնությունների և ագրեսիայի համար»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը նվիրված է Ղրիմը Ռուսաստանին միացնելու յոթերորդ ամյակին:
Բայդենն իր հայտարարության մեջ պնդում է, որ ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի թերակղզու ենթադրվող անեքսիան:
Նա խոստացել է, որ Վաշինգտոնը կշարունակի հարգել Ուկրաինայում այսպես կոչված արժանապատվության հեղափոխությունը:
Ռուսաստանը Ղրիմն իրեն է կցել 2014-ին՝ տարածաշրջանում անցկացված հանրաքվեի արդյունքներով: Ուկրաինան չի ճանաչում հանրաքվեի արդյունքները և Ղրիմը համարում է Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված իր տարածքը: Մոսկվան նշում է, որ թերակղզու հարցն ընդմիշտ է փակված՝ այն իրեն է պատկանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա