Բանակցություններ սկսելու համար պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծել. Արա Այվազյան
Հայաստանում հայտարարել են, որ չեն հրաժարվում Ադրբեջանի հետ երկխոսությունից, բայց դրա համար անհրաժեշտ է ունենալ որոշակի պայմաններ: Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
Նա շեշտել է, որ Երևանը երբեք չի հրաժարվել հանդիպումներ անցկացնելուց: Այվազյանին հարցրել էին, թե հնարավո՞ր են ապագայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները:
Նախարարը նախանշել է որոշակի չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն նման հանդիպումները:
«Առաջին հերթին խոսքը գնում է համապատասխան մթնոլորտ ստեղծելու, կոնկրետ օրակարգ ձևավորելու մասին»,- ասել է Այվազյանը:
Նախարարը հավելել է, որ նաև մյուս կողմն էլ պետք է պատրաստ լինի բանակցելու:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին