Արթուր Վանեցյան. Մենք ցույց տվեցինք, որ պատիվ ունենք
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի մասնակիցները վերադարձան Բաղրամյան պողոտա։ Այստեղ կրկին մեկնարկեց հանրահավաքը։
«Այսօր շատ կարևոր օր էր մեզ բոլորիս համար, ապացուցեցինք, որ մենք բանակի կողքին ենք՝ բանակը մեր կողքին է։ Հանրապետության նախագահն այսօր իր քայլով ևս ապացուցեց, որ մտածում է մեր երկրի, պետության, պետականության մասին»,- իր խոսքում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա որպես պահեստազորի գեներալ իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, գեներալներին, սպաներին, ենթասպաներին, շարքայիններին։
«Կեցցե հայոց բանակը, կեցցե հայ ժողովուրդը, և կեցցե այն Հայաստանը, որ կամաց-կամաց սկսում է ուղղել իր մեջքը։ Հարգելի պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, մենք բոլորս ծառայել ենք մեր երկրին, մեր ժողովրդին։ Ծառայել բառը մենք հասկանում ենք, որ ամեն օր, ամեն ժամ բառիս բուն իմաստով ծառայում ենք մեր հայրենիքին։ Մեր աշխատանքային ժամը չի ավարտվում։ Մենք բոլորս գիտենք, որ կյանքից թանկ մեր պատիվն է, իսկ պատվից բարձր՝ միայն հայրենիքը։ Հարգելի գեներալներ, պատվարժան սպաներ, մենք հիմա ցույց տվեցինք, որ պատիվ ունենք։ Ազգ-բանակ-Հայաստան»,- իր ելույթն ամփոփեց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Եվս մեկ գեներալ միանում է ԳՇ պահանջին
- Քաղաքացիները՝ Փաշինյանին. Դու քաղցկեղ ես Մայր Հայաստանի մարմնին, որը կհեռացվի ամեն կերպ
- Բաղրամյան պողոտայում ծափահարություններով ողջունեցին ՀՀ նախագահի որոշում
- Արմեն Սարգսյանն առարկություններով վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ հրամանգրի նախագիծը
- Վազգեն Մանուկյան. Արմեն Սարգսյանի կողմից մի լուծում կա
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան