Բաղրամյան պողոտայում ծափահարություններով ողջունեցին ՀՀ նախագահի որոշում
«Կար մեկ ճանապարհ բանակը պաշտպանելու, այն միջնորդությունն առարկություններով հետ ուղարկելն էր, մենք դա էինք պահանջում և նույն կարծիքն ունեցավ նախագահ Արմեն Սարգսյանը»,- Բաղրամյան պողոտայում հավաքվածներին տեղեկացրեց Վազգեն Մանուկյանը և շնորհավորեց բոլորին:
Բաղրամյան պողոտայում ծափահարություններով ողջունեցին ՀՀ նախագահի որոշումը:
Մանուկյանը նկատեց, որ ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, բանակը ժողովրդի կողքին և այժմ էլ ՀՀ նախագահը կանգնեց բանակի կողքին:
Նրա խոսքով, ժամանակն է որ մյուս բոլոր կառույցները հայտարարեն, որ բանակի կողքին են, հակառակ դեպքում նրանք բանակին դեմ են լինելու և դիմեց գիտական հանրությանը, որ հայտարարեն բանակի կողքին կանգնած լինելու մասին:
Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ ըստ օրենքի, Փաշինյանը 5 օրում կարող է հետ ուղարկել միջնորդությունը նախագահին, իսկ նախագահը 3 օրում կամ կուղարկի ՍԴ կամ կստորագրի, բայց իրենք գիտեն, թե ինչ կանի նախագահը:
Նա հայտնեց, որ բանակը կանգնեց ժողովրդի կողքին և հիմա ժողվուրդը պետք է քայլ անի, և այն նպատակին, որին ձգտում են, մոտենում է ավարտին:
Այնուհետև Վազգեն Մանուկյանը առաջարկեց, որ վաղը բեմը տրամադրեն մշակույթի գործիչներին և լինելու է ուրախության հրապարակ, իսկ երկուշաբթի, ժամը 16-ին, կկազմակերպեն հանրահավաք և հույս ունեն, որ այդ օրը կլսեն ոստիկանության և ԱԱԾ-ի՝ բանակի կողքին կանգնելու մասին։
Ելույթից հետո նա առաջարկեց հաղթանակ երթ անել:
«Ազգ-Բանակ-հաղթանակ» կոչերով ցուցարարները սկսեցին երթը :
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին