Թեհրանը Սիրիային հասցված ԱՄՆ-ի հարվածը համարում է ագրեսիա
Թեհրանը Սիրիային հասցված ԱՄՆ-ի հարվածը համարում է ագրեսիա և միջազգային իրավունքի խախտում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն:
«Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է Սիրիայի արևելքում ամերիկյան ուժերի անօրինական ու ագրեսիվ հարձակումները, ինչը միջազգային իրավունքի խախտում է»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:
Ինչպես նշել է Խատիբզադեն, ԱՄՆ-ը հարված է հասցրել Սիրիային Իսրայելի իրականացրած մշտական ագրեսիան շարունակելու համար: Նա նաև շեշտել է, որ ամերիկյան հենակետերը ապօրինի են տեղակայվել Սիրիայում, որոնցում ահաբեկիչներ են մարզում:
Դիվանագետի խոսքով՝ Սիրիայի օբյեկտներին ԱՄՆ հարված հասցնելը երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է և կհանգեցնի բախումների աճին և տարածաշրջանի իրավիճակի ապակայունացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան