Խոստացար հուսալի ապագա, բայց 5000-ից ավելի երիտասարդ ծաղկուն կյանքերի շիրիմ նվիրեցիր. կապանցի պատմաբան
«Այսօր մեզանից գողացված է համազգային իղձը, փափագը, նպատակը, գողացված է հպարտությունը, անպարտությունը, հաղթանակը, հյույսը»,- Կապանում կազմակերպված հանրահավաքում ելույթի ժամանակ հայտարարեց պատմաբան Վրեժ Բադալյանը:
Նա նկատաեց, որ այսօր նաև միմյանց նկատմամբ սերն ու հարգանքն է գողացված:
Պատմաբանը կոչ-խնդրանքով դիմեց Փաշինյանին՝ ասելով, որ այլևս ոչինչ չխոստանա, այլ պարզապես լուռ հեռանա:
«Որովհետև խոստացար արժանավայել բանակցություններ, բայց նվիրեցիր պատերազմ, խոստացար համերաշխություն, բայց նվիրեցիր պառակտում, խոստացար հպարտ հայություն, բայց նվիրեցիր գլխիկոր հայություն, խոստացար անպարտություն, բայց նվիրեցիր պարտություն, խոստացար անվտանգ Հայաստան, բայց նվիրեցիր վտանգված Հայաստան, խոստացար հուսալի ապագա, բայց 5000-ից ավելի երիտասարդ ծաղկուն կյանքերի շիրիմ նվիրեցիր, խոստացար սեր մեկ-մեկու նկատմամբ, բայց նվիրեցիր ատելություն»,- նկատեց Վրեժ Բադալյանը:
Վերջում նա կրկին Փաշինյանին հորդորեց լուռ հեռանալ: